Վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Թրամփի' Ռուսաստանին հասցեագրված մեսիջները, որտեղ հստակ ուրվագծվում է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Վաշինգտոնի մտադրությունը, խոշոր հաշվով ենթադրում են Սպիտակ Տան կողմից Ղրիմը' որպես Ռուսաստանի մաս ճանաչելու դիրքորոշման մասին. Կարելի է հաստատել, որ առաջիկայում Թրամփ-Պուտին հանդիպմանը կողմերն այս հարցում կարող են գալ ընդհանուր բանավոր փոխհամաձայնության.

 

Քանի որ թերևս միայն Ղրիմի հարցում կողմերի միջև հնարավոր կոնսենսուսը կարող է բեկումնային լինել երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացում.

 

Այս ամենի համատեքստում երկու երկրների առաջնորդների միջև հնարավոր հանդիպման նախաշեմին Կիևի իշխանությունների կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետության (ԴԺԿ) ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսումը միտված է տապալելու ռուս-ամերիկյան նախաձեռնությունները:

 

Կարեն Վերանյան