Մաշհադ քաղաքը, որն իր մեծությամբ երկրորդն է Իրանում, հռչակվել է 2017 թվականի իսլամական աշխարհի մշակութային կենտրոն:
Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Իմամ Ռեզայի սրբավայրի մոտ, ուր ամեն տարի այցելում են 27 մլն իրանցի և 2 մլն արտասահմանցի ուխտավորներ: Միջոցառմանը մասնակցել են իրանցի պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, ավելի քան 250 օտարերկրյա այցելուներ մահմեդական երկրներից:
Մաշհադը 2017թ-ի իսլամական աշխարհի մշակութային կենտրոն է ընտրվել դեռևս հինգ տարի առաջ' Իսլամական կրթական գլխավոր հանձնաժողովի կողմից:
Նշենք, որ ամեն տարի հանձնաժողովն ընտրում է 4 մայրաքաղաք' Ասիա և Աֆրիկա աշխարհամասերից:
Տաթև Տիգրանյան