Մասնագետները վստահ են, որ կախված արյան խմբից, մարդիկ սեքսուալ իմաստով ունենում են բազմաթիվ նմանություններ: Եվ այսպես, ինչպես գրում է ladynews.am-ը, արյան առաջին խումբ ունեցող կանայք չափազանց խանդոտ են, էգոիստ ու սեփականատեր: Փոխարենը նրանք հիանալի սիրուհիներ են, չեն վախենում ստեղծագործական տարր մտցնել ննջասենյակ:

 

Ունակ են ոչ միայն տղամարդկանց անկողին քարշ տալու, այլև ստիպելու, որ ամուսնանան իրենց հետ: Հավատարիմ են լինում միայն այն դեպքում, եթե անկեղծորեն սիրում են: Արյան առաջին խումբ ունեցող տղամարդկանց համար բնորոշիչ են գրեթե նույն հատկությունները, ինչ կանանց: Նրանք կարող են լինել կոպիտ սեքսի կողմնակիցներ: Հաճախ գիտակցաբար նետվում են սիրային եռանկյունիների, արկածների ու խնդիրների մեջ: Սիրում են արժանանալ կնոջը, և որքան ավելի դժվարհասանելի լինի նա, այնքան ավելի դուր կգա այսպիսի տղամարդկանց: Արյան երկրորդ խումբ ունեցող կանայք մանկուց աչքի են ընկնում ճիշտ կենցաղավարությամբ ու մաքրասիրությամբ: Մեծանալով նրանք չեն փոխվում, շարունակում են ձգտել ամեն ինչում առաջինը լինել: Սեքսով զբաղվում են միայն լույսն անջատված ժամանակ և միայն դասական դիրքերով:

 

Նրանք հաճախ կարող են ընդհանրապես սեքսի կարիք չունենալ, փոխարենը իմաստուն են ու հավատարիմ:Արյան երկրորդ խումբ ունեցող տղամարդիկ ռոմանտիկներ են, կրքոտ ու հոգատար: Այսպիսի տղամարդկանց մասին գրեթե յուրաքանչյուր կին երազում է: Սիրում են իրենցից տարիքով մեծ կանանց, կարդացած են ու գիտեն' ինչպես վարվել կնոջ հետ: Անկողնում նրանք առավել հաճախ ենթարկվում են ընկերուհու կամքին:Արյան երրորդ խումբ ունեցող կանայք սեքսի իսկական աստվածուհիներ են: Նրանք կարող են տղամարդու հետ առանձնանալ անմիջապես առաջին հանդիպումից հետո, բայց երբեք որևէ մեկը չի կարող նրանց թեթևամիտ անվանել: Նրանք սովորաբար շրջապատված են լինում հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներով:

 

Սիրում են սիրով զբաղվել, սովորել նորը, ինչպես զուգընկերոջից, այնպես էլ կարդալով համապատասխան գրականություն:Արյան երրորդ խումբ ունեցող տղամարդկանց, ինչպես էր նաև կանանց դեպքում, գրեթե հնարավոր չէ մերժել: Նրանք միշտ հասնում են իրենց նպատակին, լավ սիրեկաններ են ու գիտեն կանանց ու կյանքի գինը:Արյան չորրորդ խումբ ունեցող կանայք կարող են օրեր շարունակ սիրով զբաղվել:

 

Սա կատակ չէ: Նրանք իրոք սիրում են դա: Միակ խնդիրն այն է, որ այս արյան խմբով կանայք հաճախ շատ ինքնաքննադատ են ու կարող են անկողնում ցանկացած անհաջողության վերագրել իրենց, եթե անգամ մեղավորը տղամարդն է եղել: Հաջողված ընտանեկան կյանք ունենալու դեպքում այս կանայք պահպանում են հավատարմությունը:Արյան չորրորդ խումբ ունեցող տղամարդիկ մաքսիմալիստ են ամեն ինչում: Նրանք պետք է ունենան ամենաթանկ ավտոմեքենա, ամենահարկի աշխատանք և ամենագեղեցիկ կին: Կարող են սիրով զբաղվել ինչպես մեքենայում, այնպես էլ աշխատավայրում: Միակ պայմանը ընկերուհու արտաքին տեսքն ու սեքսուալությունն են: