Մարդու լեղապարկը շատ կարևոր, բայց «համեստ» օրգան է, որն օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպերը: Սակայն որևէ խանգարման դեպքում այն կարող է լուրջ անհանգցտություն ու ցավեր պատճառել:

 

Ամբողջական հացահատիկից պատրաստված սննդամթերքը, տերևավոր բանջարեղենը, ծովային բանջարեղենը, ձիթայուղը, վարսակը, ոսպը, ընկուզեղենը, կտավատի սերմերն ու քրքումը կօգնեն նվազեցնել լեղապարկի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Լեղապարկի խնդիրները, որպես կանոն, վտանգավոր չեն կյանքի համար և շատ հեշտությամբ լուծվում են վիրահատական միջամտությամբ: Սակայն նման բարդություններից կարելի է խուսափել խիստ դիետայի և ճիշտ սննդակարգի օգնությամբ:

 

Լեղապարկն ու մարսողությունը Լեղապարկը գտնվում է լյարդի տակ և օգնում է օրգանիզմին մարսել սնունդը լեղու օգնությամբ, որն արտադրում է լյարդը: Երբ այն խցանվում է, լեղին ծորանների միջոցով լյարդից բարակ աղիք է ընկնում: Որոշ դեպքերում կարծրացած լեղու քարերը վերածվում են քաղցկեղի, ուստի դրանք հարկավոր է վերահսկել ու հեռացնել: Ի տարբերություն կենսական նշանակություն ունեցեղ օրգանների՝ լեղապարկի բացակայությունն այդքան մեծ խնդիրներ չի առաջացնի և մարդը կարող է վարել բնականոն կյանք, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են բարելավել մարդու առողջական վիճակը և կան այնպիսինները, որոնցից ցանկալի է հրաժարվել: Թեթև մթերք լեղապարկի համար Լեղապարկի առողջությունն անմի ջականորեն կապված է այն բանից, թե ինչ է մարդ ուտում և ինչպես է աստիճանաբար հրաժարվում ճարպոտ սննդից, կարմիր մսից, խոլեստարինով հարուստ սննդից կամ ալկոհոլից:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք կօգնեն կանխել լեղապարկի հետ կապված խնդիրները և պահպանել մարսողական համակարգի աշխատունակությունը: Թարմ մթերք Ավելորդ քաշի դեպքում բարձր է լինում լեղապարկի քարերի առաջացման հավանականությունը, ուստի հարկավոր է կազմել ճիշտ սննդակարգ՝ ավելորդ քաշից ազատվելու և առողջական վիճակը բարելավելու համար: Հարկավոր է օգտագործել հնարավորինս շատ թարմ մրգեր ու բանջարեղեն: Նման դիետան կօգնի դանդաղ, բայց հաստատուն ազատվել ավելորդ քաշից՝ ի տարբերությունը տարածված դիետաների, որոնք ծանրաբեռնում են լեղապարկը: Բացի այդ, մրգերում ու բանջարեղենում պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են ամրապնդել իմունային համակարգը և պահպանել լեղապարկի առողջությունը:

 

Շատ օգտակար են լոլիկները, բուլղարական պղպեղը, դդումը, կեռասն ու հապալասը: Ձիթապտղի, կտավատի և կանճրակի յուղեր Գիտնականները ենթադրում են, որ ձիթայուղի և կանճրակի յուղի մեջ պարունակվող մոնոչհագեցած ճարպերն ու կտավատի սերմերի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են նվազեցնել լեղապարքի քարերի առաջացման հավանակությունը: Առհասարակ հասարակ բուսայուղի փոխարեն ձիթայուղ կամ կտավատի յուղ օգտագործելը միայն դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա: Ձկան յուղ Ձկան յուղը շատ օգտակար է տրիգլիցերիդների բարձր մակարդակի դեպքում և ապահովում է օրգանիզմը հակաբարբոքային օմեգա-3 ճարպաթթուներով:

 

Բացի այդ, այն նաև հեշտացնում է լեղապարկի դատարկման գործընթացը, ինչը նպաստում է դրա աշխատանքի բարելավմանը: Երկաթով հարուստ մթերք Երկաթի պակասը բարձրացնում է լեղապարկի պիգմենտային քարերի առաջացման հավանականությունը: Ամեն օր ամբողջական հացահատիկ, մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն ու ծովային բանջարեղեն օգտագործելով կարելի է կանխել օրգանիզմում կարմիր մսին՝ երկաթի հարուստ աղբյուրին հատուկ խոլեստերինի կուտակումները: Մանրաթելերով հարուստ մթերք Մանրաթելերով հարուստ սննդամթերքը նվազեցնում է լեղաքարային հիվանդության հավանականությունը:

 

Մանրաթելերն օգնում են մարսողական համակարգի աշխատանքին և իջեցնում են խոլեստերինի մակարդակը: Հարկավոր է ուտել հնարավորինս շատ ամբողջական հացահատիկից պատրաստված սննդամթերք, ոսպ, լոբի, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, արտիճուկ և այլն: Ընկուզեղեն Լեղապարկի համար շատ առողջարար են նաև ընկույզները: Գետնանուշը, նուշը և հունական ընկույզը հիանալի սննդարար ու առողջարար մթերք են: Բացի այդ, շատ արդյունավետ է նաև ընկույզների յուղը: Քրքում Քրքումն ակտիվ օգնական է լյարդի ճիշտ գործունեությունն ապահովելու համար: Այն օժտված է հեպատոպրոթեկտիվ ու հակաօքսիդանտային ազդեցությամբ, ինչը նույնպես անչափ օգտակար է օրգանիզմի համար: Սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ այն ջրիկացնում է արյունը և կարող է վտանգավոր լինել արյունը ջրիկացնող դեղամիջոցներ օգտագործող հիվանդների համար: Նման դեպքերում այն կարելի է օգտագործել որպես համեմունք, սակայն նախապես բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

 

Կոֆեին Այս մթերքի դեպքում մասնագետների կարծիքները չեն համընկնում: Ոմանք կարծում են, որ սուրճն ու կեֆեինը նվազեցնում են լեղապարկում քարերի առաջացման հավանականությունը, իսկ ոմանք համաձայն չեն այդ մտքի հետ: Մի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոֆեինով սուրճը կանխում է լեղաքարային հիվանդության ախտանշանների առաջացումը, իսկ հաջորդ տարի մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ կոֆեինի գործածությունը նպաստում է միջին տարիքի տղամարդկանց մոտ լեղաքարային հիվանդության առաջացմանը:

 

Ամեն դեպքում կոֆեինը չի կարելի չարաշահել: Հարկավոր է նվազեցնել սուրճի գործածությունը մինչև օրական երկու բաժակի՝ հաշվի առնելով կոֆեինի օրական թույլատրելի չափաբաժինը (400մգ): Հարկ է հիշել, որ կոֆեինի մեծ չափաբաժինն առաջացնում է անքնություն ու անհանգստության զգացում: Բացի այդ, այն կարող է փոխազդեցության մեջ մտնել դեղամիջոցների հետ: