Նադեժդա Սավչենկոն որոշել է իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվել,որ պահանջել ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձը Ադրբեջան։ Սավչենոկն,ինչպես գիտենք,Ուկրաինայի իշխանությունների մեծ ջանքերով հետ վերադարձվեց այդ երկիր այն բանից հետո,երբ Ռուսաստանում նրան հանդեպ դատավարություն սկսվեց դիտավորությամբ ռուս օդաչուների սպանությունը կազմակերպելու մեջ։

 

Սակայն վերադառնալով Ուկրանիա,վերջինս կարծես թե բավականին հանջող դիրքավորվել է ու շատ հաճախ հանդես է գալիս արդեն հենց ուկրաինական իշխանությունների ու անձամբ Պյոտր Պորոշենկոյի դեմ։ Ինչպես ասում են՝ օձը տաքացնողին է կծում։ Սակայն դրա մասին չենք ուզում խոսել։ Խնդիրը կայանում է նրանում,որ երբ Սավչենոկոն գտնվում էր Ռուսաստանում ու ընթանում էր նրա դատավարությունը, բազմաթիվ հայ քաղակտիվիստներ այցելում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն ու պահանջում վերջինիս ազատ արձակել։

 

Անուններ չտանք,որպեսզի այս ամենը չնմանվի հակաքարոզի,պարզապես մեր երկրում որոշ շրջանականների մեջ հակառուսականությունը արդեն ապրելակերպ է դարձել։ Այդ ամենը դեռ հասկացանք,հիմա ուղղակի հետաքրքիր է,ինչպես են վարվելու այդ մարդիկ,կամ ինչ են ասելու,երբ այսօր արդեն ազատության մեջ հայտնված Սավչենկոն ադրբեջանցի դիվերսանտների նկարով պահանջում է ազատ արձակել նրանց։ Հիմա էլ է Ռուսաստանը գումար վճարել նրան,որպեսզի վերջինս նման ակցիա անց կացնի ու դիմի նման քայլերի։ Խնդիը կայանում է նրանում,որ միջէթնիկական կոնկֆիկտներում հակառակ կողմը երրորդ անձին ներգրավվելու համար բավականին մեծ գումարներ կարող է ծախսել ու հենց այդպես էլ անում է։ Չենք կարծում,որ դա հենց Սավչենկոյի նախաձեռնությունն է։ Անշառ գլուխը ցավի տակ դնելը նրա ոճը չէ։

 

Կարեն Համբարձումյան