Պատկերացրեք, որ թռչում եք օդապարիկով։ Հանկարծ ինչ-որ բան է պատահում, և սկսում եք ընկնել։ 10 րոպե անց կհայտնվեք գետնին, եթե չմտածեք՝ ինչ է հարկավոր անել։ Այս իրավիճակում միակ լուծումն իրերը նետելն է։ Կա՛մ իրերը, կա՛մ դուք… Նայում եք դրանց և մի քանի րոպե տատանվում։ Բայց արդյունքում՝ որոշում եք կայացնում ու սկսում նետել այն, ինչ հավաքել եք ամբողջ կյանքում։ Քաշը թեթևանում է, դադարում եք ներքև իջնել։

 

Adme.ru կայքը գրում է, որ այս ամենը մեզ հետ տեղի է ունենում ամեն օր։ Մենք կապվում ենք իրերի և մտքերի հետ, որոնք հավաքել ենք երկար տարիներ, և պարզապես չենք նկատում, թե ինչպես են դրանք մեզ համար բեռ դառնում՝ խանգարելով առաջ շարժվել։ Ահա այն ամենը, ինչ հարկավոր է դեն նետել կյանքից՝ կրկին վեր բարձրանալու համար։ 1. Կապվածություն։ Բուդդիստական փիլիսոփայության համաձայն՝ կապվածությունը տառապանքի պատճառներից մեկն է։ Մենք ամեն ինչի հետ կապվելու սովորություն ունենք, այդ թվում՝ այն ամենի հետ, ինչ մեզ պահում է նույն տեղում՝ անպետք իրեր, ձանձրացրած վայրեր, անիմաստ գործողություններ, վատ մարդիկ։ 2. Մեղք։ Ինչ է փոխվում այն բանից, որ դուք ձեզ մեղավոր եք զգում։ Ոչինչ։ Այն ձեզ պարզապես վատ իրավիճակում է պահում։ 3. Բացասական մտածողություն։ Հոռետեսական տրամադրությունն ու բացասական մտքերը մեր գործողությունները վատ ուղու վրա են դնում։

 

Դա բավական վտանգավոր ճանապարհ է։ Իմացեք, որ մտքերն ազդում են մեզ շրջապատող աշխարհի վրա։ 4. Ինքնաքննադատություն։ Նախ՝ մենք քննադատում ենք ինքներս մեզ՝ լավագույն մտադրություններն ունենալով՝ փոխվելու և ավելի լավը դառնալու համար, բայց հաճախ անցնում ենք սահմանները, և քննադատությունն ուղղվում է մեր դեմ՝ մեզ միայն ավելի վատը դարձնելով։ 5. Նախապաշարմունքներ։ Նախապաշարմունքները կանգնեցնում են մեզ։ Դա սահմանափակում է մեր հնարավորությունները և խոչընդոտում մեր ցանկությունների իրականացմանը։ Հարկավոր է ազատվել դրանցից։ 6. Պարտադրված պարտականությունները։ Դուք շարունակում եք ինչ-որ բան անել առանց որևէ ակնհայտ պատճառի՝ միայն այն պատճառով, որ զգում եք՝ պետք է անեք դա։ Ժամանակն է ազնվորեն մտածել՝ դա ձեզ հարկավո՞ր է, թե՞ ոչ։

 

Դուք որևէ մեկին ոչինչ պարտավոր չեք։ 7. Խրախուսման կարիք։ Մենք հաճախ ենք մտածում՝ արդյոք մեր գործողությունները կխրախուսվե՞ն հաարակության կողմից։ Դա մեր ցանկություններին թույլ չի տալիս ամբողջությամբ բացահայտվել։ Մի լսեք մյուսներին։ Լսեք ինքներդ ձեզ։ 8. Գծված սահմաններ։ Սահմանների մեծ մասն ինքներս ենք գծում մեզ համար։ Բայց կյանքում սահմաններ չկան, դրանք գոյություն ունեն միայն մեր ուղեղում։ Դուրս եկեք սահմաններից։ 9. Դժգոհություններ։ Բոլոր դժգոհություններն ազդում են ձեր առողջության վրա։ Գիտականորեն վաղուց ապացուցված է, որ զայրույթը կապված է սրտի հիվանդությունների հետ։

 

10. Ամեն ինչ վաղվան թողնելու սովորություն։ Հարկավոր է կենտրոնանալ և այսօրվա գործը վաղվան չթողնել։ 11. Անհանգստացնող մտքեր։ Դրանք ծնվում են մեր վախերից և ապագայի նկատմամբ անվստահությունից։ Այն միտքը, որ կարող է որևէ տհաճ բան տեղի ունենալ, պարզապես հորինված է։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ այն իրական ապացույցներ ունի՞։ Եթե ոչ, ապա հարկավոր է ազատվել դրանից։ 12. Նախկին զուգընկերներ։ Բաժանումը վերապրելը դժվար է, դրանից հետո դեպրեսիան բավական երկար է տևում։ Ուղեղը մտածում է միայն մի բանի մասին։ Իրականում դուք տանջվում եք ոչ թե կորստի, այլ կորստի մասին մտքի պատճառով։

 

13. Վատ հիշողություններ։ Վատ հիշողությունները ձեզ ստիպում են նորից ու նորից վերապրել տխուր պահերը և տհաճ պատմությունները, որոնք տեղի են ունեցել։ Դրանք պահեք այնտեղ, ուր նրանց տեղն է՝ անցյալում։ 14. Անօգուտ իրեր։ Ազատվեք սրանցից, հարմարավետ դարձրեք տան և գրասենյակի միջավայրը։ 15. Վատ շրջապատ։ Եթե շրջապատում կան կեղծավոր, նախանձ կամ ձեզ մանիպուլյացիայի ենթարկող մարդիկ, հեռու մնացեք նրանցից։ 16. Ձեր հորինված կերպարից։ Սա հաճախ հանդիպող սխալ է. մենք ինքներս մեզ ընկալում ենք այնպես, ինչպես սովոր են ընկալել մյուսները։

 

Սա սահմանափակում է մեր գործողությունները, ապագայի պլանները։ Կարող եք լրիվ այլ մարդ լինել նախկինում և լրիվ այլ մարդ՝ ներկայումս։ 17. Նույնականացում մասնագիտության հետ։ Մասնագիտություն ընտրելուց հետո մենք ամբողջությամբ խորասուզվում ենք դրանում։ Բայց հարկավոր է հիշել, որ դա ընդամենը դեր է։ 18. Վարքի ընդունված ձևեր։ Գոյություն ունեն վարքի մոդելներ, որոնք մեզ «պարտադրում» են որոշակի շրջապատում։ Եվ մենք հետևում ենք դրանց՝ չնայած նրան, որ այն, ինչ անում ենք, մեզ չի հետաքրքրում։

 

19. Ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորությունը։ Հաճախ մենք չափազանց զգայուն ենք ուրիշների կյանքի նկատմամբ։ Մենք անհանգստանում և տառապում ենք այնպես, կարծես դրանք անձամբ ենք ապրել։ Կենտրոնացեք ձեր առաջնահերթությունների վրա։ 20. Ժամանակ։ Մենք մտածում ենք ժամանակի մասին, նույնիսկ, երբ հանգստանում ենք։ Այդ միտքը գրավում է մեր ազատւթյունն ու տարածությունը։