Թուրքիան պաշտոնապես կրկին դիմել է ԱՄՆ-ին պահանջով Թուրքիային արտահանձնել ԱՄՆ-ում բնակվող նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին : Նշեմ, որ Թուրքիան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Թուրքիան բազմաթիվ անգամներ է դիմել ԱՄՆ իշխանությանը այս պահանջով, սակայն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք սա առաջին անագամ է : Թուրքիան պահանջի հետ միասին 1300 էջանոց մեղադրանք է ուղարկել ԱՄՆ իշխանությանը, որով ներկայացվում է Գյուլենի մեղավորությունը:
Կիլիկյան Հայաստան