Յուրաքանչյուր հայի համար զինվորականը' լինի շարքային զինվոր, թե գեներալ, բարձրագույն արժեք է. Չկա հայ, որ բաժակ բարձրացրած չլինի հայ զինվորի համար. Զինվորական լինելը հայ ժողովրդի գենետիկ կոդի անբաժանելի մասն է մշտապես եղել.

 

Հիշենք հայ ժողովրդի պատմության այն շրջանները, երբ թեև չենք ունեցել կանոնավոր զորք, սակայն հակառակորդի դեմ կռիվ էին տալիս մտավորականը, գրողը, հոգևորականը, կինը. Այդ ժամակաշրջաններում բոլորն անկախ իրենց մասնագիտությունից զինվորական էին' կինը թե տղամարդը, հոգևորականը, մտավորականը.
Մերօրյա ժամանակներում նույնպես, երբ թշնամին լկտիացել է և փորձում է վտանգել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, բոլորս կամա թե ակամա դարձել ենք զինվոր.
Անկախ նրանից, զենք վերցրել ենք թե ոչ, անկախ այն բանից, անցել ենք զինվորական ծառայություն թե ոչ, մենք բոլորս զինվորական ենք.

 


Եվ անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի այն առաքելությունը, որ համայն հայության ու Հայաստանի անվտանգության երաշխավորողը եղել և կլինի հայ զինվորականը' լինի շարքային թե գեներալ.

 


Հայոց բանակը կազմավորվել է դարեր առաջ' հայ ժողովրդի ձևավորման հետ միասին, երբ չունեինք կանոնավոր զորք, երբ թշնամու դեմ ոտքի էր ելնում ժողովրդական զորքը.
Մենք տոնում ենք մեր Երրորդ Հանրապետության Հայոց բանակի կազմավորման 25 ամյակը, որը հայ ժողովրդի պատմության առաջին էջերից կազմավորված զինվորականության փառահեղ ավանդույթների հաղթական շարունակությունն է.
Շնորհավոր տոնդ հայ զինվորական

 

Կարեն Վերանյան