Իրանի համար Պարսից ծոց անվանման ցանկացած այլ տարբերակ անընդունելի է, լինի դա Արաբական ծոց, թե ուղղակի Ծոց: Եվ դա այդպես է արդեն տևական ժամանակ, դեռ վերջին շահերի ժամանակներից:

 

Հաշվի առնելով Իրանի զգայունությունը այս հարցի հետ կապված` պետք է ասել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օրերս թույլ է տվել կոպտագույն սխալ` ԱԳՆ փաստաթղթում «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ» կազմակերպության անվանման մեջ կրճատելով «Պարսից» բառը: Ընդ որում, «Պարսից ծոցի» փոխարեն «Ծոց» բառը փաստաթղթում գործածվել է ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ` հարուցելով Իրանի քաղաքական և հասարակական շրջանակների զայրույթը:

 

Տեսահոլովակում Իրանի վերջին շահն է, որը շատ գեղեցիկ է հակադարձում արտասահմանյան լրագրողին Պարսից ծոցն այլ կերպ անվանելու փորձի ժամանակ:

 

 

Արտյոմ Տոնոյան