Որպեսզի կարողանաք առավոտյան հանգիստ վեր կենալ անկողնուց, ձեզ անհրաժեշտ կլինի կատարել հետևյալ պարզ վարժությունը, որը կխլի ընդամենը 3 րոպե, սակայն կօգնի կարգավորել արյան ճնշումն ու ձեր ուղեղին աշխատել իր ամբողջ հզորությամբ: Ինչպես գրում է takprosto.cc-ն, հարկավոր է ընդամենը մերսել ականջները:

 

Ինչպես բարելավել ուղեղի աշխատանքը 1-ին վարժություն Ափերը դրեք ականջների հետևում ու փակեք ականջի խեցիները և այդ դիրքով մնացեք մի քանի վայրկյան: 2-րդ վարժություն Մատներով բռնեք ականջների բլթակները և դանդաղ ձգեք վերև, ներքև և կողքեր: Կարևորը դա շատ ուժեղ չկատարեք: 3-րդ վարժություն Դրեք ափերը ականջների խեցիների վրա, այնուհետև դանդաղ տրորեք ու մերսեք դրանք:

 

4-րդ վարժություն Թեթև շարժումներով մերսեք աճառներն ու ականջի անցքերը: 5-րդ վարժություն Դրեք ձեռքերը ականջի խեցիների վրա ու կատարեք մի քանի զսպանակային շարժումներ: Այս վարժությունը նպաստում է լսողության կարգավորմանը: