Մեզանից շատերը, երբ պետք է ինչ-որ մեկի համար նվեր ընտրեն, սկսում են մտածել՝ արդյո՞ք այս կամ այն իրը դժբախտություն չի բերում:

 

Ձեզ ենք ներկայացնում այն իրերը, որոնք ըստ ժողովրդական սովորության, այնքան էլ հարմար չեն՝ որպես նվեր ծառայելու համար. Ժամացույց. ժամացույցն ըստ հնուց եկած կարծիքի՝ վեճի և բաժանության պատճառ է դառնում: Ադամանդ. այս գեղեցիկ և թանկարժեք քարը շատերի կարծիքով իր հետ արցունքներ է բերում: Բոլոր կտրող և ծակող իրերը. դրանք դժբախտություն են բերում: Դրամապանակ կարելի է նվիրել՝ միայն ներսում գումարի առկայության դեպքում: Հայելին միայն վատ էմոցիաներ կպարգևի նվերը ստացողին:

 

Հողաթափերը բաժանում կբերեն: Թռչունների արձանիկներն անհանգստություն կպարգևեն: Ինչքան էլ որ զարմանալի է՝ ծաղիկներն ու գրքերը բաժանում կբերեն: