Գազարն անցկացնել մանր քերիչով և վրան այնքան արևածաղկի ձեթ լցնել, որ ցազարը ծածկվի։ Մարմանդ կրակի վրա տապակել՝ մինչև նարնջագույն դառնա ։

 

Քամել, ստացված հեղուկին ավելացնել 15-20 գր․ մեղրամոմ և կրկին դնել կրակին, որպեսզի մեղրամոմը հալվի։

 

Այնուհետև թեթևակի հովացած խառնուրդին ավելացնել 0,5 թ․ գդալ մեղր, 7-10 կաթիլ մայրենու եթերայուղ, խառնել և լցնել համապատասխան բանկայի մեջ։ Այս հրաշքը կարելի է օգտագործել ցանկացած մաշկի դեպքում։ Կարելի է օգտագործել նաև աչքերի շուրջ քսելու համար։