Հայաստանում կա առաջնային նշանակություն ունեցող երկու քաղաքական հարց: Դրանք են՝ արցախյան հակամարտության կարգավորումը և կոռուպցիոն պետական կառավարման համակարգի վերացումը:


Երկրորդ հարցի գործնական լուծման հետ կապված ո՛չ գործող իշխանությունը և ո՛չ էլ իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերից որևէ մեկը իրական պատկերացում չունեն, թե ինչպես է հնարավոր այս ոլորտում առաջ տանել գործը: Արցախյան հակամարտության կարգավորման պարագայում էլ ազդեցիկ համարվող քաղաքական ուժերը կա՛մ լիովին համաձայն են հողատվությունը որպես լուծում դիտարկող իշխանական մոտեցումներին, կա՛մ էլ, առհասարակ, հարցի վերաբերյալ չունեն որևէ հոդաբաշխ ու հստակ ձևակերպված սկզբունքային տեսակետ:


«Նախընտրական» այս ամոթալի քաշքշուկը միայն այն ժամանակ հնարավոր կլինի քաղաքական պայքար անվանել, երբ խորհրդարանում տեղեր ունենալու հավակնություն ներկայացրած քաղաքական ուժերից և դաշինքներից գոնե մեկը հատկապես արցախյան կարգավորման հետ կապված հանդես գա գործող իշխանության և նրան հարած որոշ կուսակցական առաջնորդների հողատվական տրամադրվածությունը մերժող այլընտրանքային հիմնավոր ծրագրով:


Արման Մելիքյան