Չեմ դիմանում:

 

Ապրիլին տասնյակ հազարավոր գռաժդանսկի մարդ անմիջապես առնչվեցինք բանակի մատակարարման, ավելի ճիշտ չմատակարարման խայտառակ վիճակի հետ: Խայտառակ:

 

Շատերս ձայն չհանեցինք ու չդժգոհեցինք՝ դիմացը այդ պահին թշնամի կար, որ շատ բան չպետք է իմանար: Շատերը իրենց աշխատավարձից պոկելով սկսեցին գումարներ հավաքել, շորեր, սպալնիկներ, հեռադիտակներ ու տեպլովիզոռներ,բռոնեժիլետներ, ուտելիք ուղարկել առաջնագիծ՝ կամավորի, մոբի, ժամկետայինի համար: Պետք էր մեր երեխաների, եղբայրների, հայրերի համար էր արվում: Սրտները տրաքացնելով, բայց լռում: Դրա ժամանակը չէր:

 

Ժողովուրդը կանգնեց իր բանակի կողքին: Իր զինվորի կողքին:
Աչք փակեց քսան տարվա թոզի վրա, հասկանալով, որ դրա ժամանակը չի , զինվորի կյանքն ա կարևոր:

 

Իսկ այդ ժամանակ ծաղիկներ, բուկետներ ու շորիկներ էին վխտում ֆեյսբուքով: Էլի ձայն չէր հանում ժողովուրդը, լուռ մռնչում էր, բայց գիտեր, զինվոր կա առաջնագծում, դրա ժամանակը չի:

 

Բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

 

Իսկ հիմա հանգիստ սրտով կանգնում ու Ադամ Սմիթ են ցիտում: Տնտեսագիտությունից խոսում: Ամեն ինչից , բացի հիմնականից:
Ամոթից:
Աբուռից:
Ապաշխարելուց:....

 

Տիգրան Քոչարյան