Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավոք, Մինսկի քաղաքային դատարանը մերժեց Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողեց դատախազի որոշումը: Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10 օրյա ժամկետում:
Տեղեկացնում եմ, որ մեր լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը»: