ՀՀԿ շարքերը լքելու հայտարարությամբ է հանդես եկել Վանաձոր քաղաքի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

 

«Ես՝ Վանո Եղիազարյանս, հրապարակայնորեն հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, այսուհետ իմ կուսակցությունը գրականությունն է, ազատ ու անկախ հայ մարդու և մտավորականի կոչումը, որի համազգային կուսակցապետը տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացին է, մարզայինը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ովքեր երբեք չեն դավել իրենց կուսակից ընկերներին' հայ գրողին ու գիտնականին:
Անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում' հարազատին հանելով հարազատի, բարեկամին' բարեկամի, հային' հայի դեմ»: