Փաստորեն՝ 2016-ի տվյալներով՝ Հայաստանում ընդհանրապես չունի հեռախոսակապ բնակչության 1.2 տոկոսը: 2015-ին այն կազմում էր 3%:
Ընդհանուր առմամբ բջջային հեռախոսակապ ունեցող տնային տնտեսությունները կամզում են 95.1 տոկոս: Նախորդ տարում այս ցուցանիշը կազմում էր 93.3 տոկոս: 4.9 տոկոսի մեջ տրամաբանորեն ներառված են նաև երեխաներն ու տարեցները, սակայն այս դեպքում էլ ունենում ենք մի այլ պատկեր: Նախորդ տարում այս նույն ցուցանիշը կազմում էր 6.7%: Ստացվում է, որ կա՛մ Հայաստանում տարեցտարի հեռախոս ունենալու տարիքային շեմը նվազում է, կա՛մ պապիներն ու տատիները սկսում են գնահատել նոր տեխնոլոգիաների նշանակությունը :)
Տեմպը պահպանվելու դեպքում մի քանի տարի անց էրեխու ատամհատիկին միկի մաուսիկներով սամսունգիկ են նվիրելու horquri gandzin:
Հ.Գ Տվյալները տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Ռուբեն Խաչատրյան