Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Հունվարի 25-ին և 26-ին նրա ազդեցության գոտում կլինեն հատկապես Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր մարզերը և Երևանը, որտեղ ժամանակ առ ժամանակ կտեղա միջին ինտենսիվության ձյուն:

 

Հունվարի 27-ին և 28-ին ցիկլոնի կենտորնը կմոտենա հանրապետության տարածքին, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 29-ի առավոտյան ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա:

 


Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ին հատկապես գիշերային ժամերին բոլոր մարզերում կբարձրանա 8-10 աստիճանով:

 

Գագիկ Սուրենյան