Դոնալդ Թրամփի իշխանության մեկնարկը պայմանավորում են միջազգային հարաբերություններում հնարավոր նոր վերադասավորումներով։ Օբամայի վարչակազմի վարած արտաքին ու ներքին քաղաքականության ուղղությունների վերաիմաստավորմանն էր ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից Տրանսատլանտյան առևտրային գործընկերության մասին համաձայնագրից ԱՄՆ դուրսգալու մասին ստորագրված որոշումը։ Դրան հաջորդեց նաև Թրամփի ընդունած մյուս որոշումը, որի համաձայն մեկնարկ է տրվում Dakota Access Pipeline և Keystone XL նավթատարերի վերականգնմանը. Հիշեցնենք, որ դրանք դադարեցվել էին Բարաք Օբամայի կողմից։


ԱՄՆ արտաքին քաղաքական ուղեգծում արդեն նկատելի դարձած որոշակի առարկայական փոփոխությունները կարևորվում են նաև եվրասիական տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Աստանայում մեկնարկած սիրիական ճգնաժամի շուրջ բանակցություններին ամերիկյան «համարժեք» պատվիրակության բացակայությունը ևս խոսում է Թրամփի կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր միտումների մասին։
Այս աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում Հայաստանի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի մասնավորապես այն հարցը, թե ի՞նչ հնարավոր փոփոխություններկարող են տեղի ունենալ առաջին հերթին ԵԱՀԿ ներքին քաղաքական հարթությունում։

 

Մյուս կողմից, առաջնահերթ նշանակություն է ձեռքբերում միջազգային հարաբերություններում հնարավոր վերադասավորումների ֆոնի ներքո մասնավորաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև քաղաքական հնարավոր կոնսենսուսի հարցը, որը և զգալիորեն կպայմանավորի արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող ինչպես բուն բանակցությունների ողջ տրամաբանությունը, այնպես էլ հակամարտող կողմերի քաղաքական, պաշտպանական դիրքորոշումները։

 

Կարեն Վերանյան