Մինչ կառույցի առաջնորդները Աստանայում մասնակցում են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, կառույցի գործերը լավ չեն ընթանում Սիրիայում: Իդլիբում Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամը (նախկին Ջաբհաթ ալ-Նուսրա) շրջապատել է կառույցին՝ իր անցակետերը դնելով Ջայշ ալ-Մուջահիդինի կողմից վերահսկվող տարածքում: Այս ամենը տեղի է ունեցել արդեն մի քանի օր տևող բախումների ֆոնին:


Անորոշ է նաև Աստանայում կառույցը ներկայացնող լիդերների ապագան, որոնք հայտնի չէ, թե ինչպես են Ղազախստանից ետ վերադառնալու իրենց տարածք:


Սա ևս մեկ անգամ հուշում է, որ Աստանայի բանակցություններում ընդդիմությունը ներկայացնող կառույցներն ազդեցիկ չեն Սիրիայում:

 

Սարգիս Գրիգորյան