Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ կայացած բանակցությունների առաջին փուլի աշխատանքները հիմնականում կոոորդինացնում էին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները։ Ընդհուպ մինչև վերջին օրը բանակցություններին մասնակից կողմերի ցանկը կարծեք թե փորձում էին փակ պահել։
Թեև ռուսական կողմը բանակցություններին մասնակցելու հրավեր ուղարկել էր նաև Վաշինգտոնին, սակայն ինչպես պարզվում է, համենայն դեպս ԶԼՄ-երի տեղեկատվությունից, բանակցությունների առաջին փուլին ամերիկյան կողմն այդպես էլ ներկայացված չի եղել։
Բանակցությունների երկրորդ փուլում նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն։
Ըստ երևույթին, ամերիկյան կողմը մասնակցություն չի ունենա նաև բանակցությունների վերջնական փուլին։ Նշենք նաև, որ կարծեք թե դեռևս չկա նաև Վաշինգտոնի պաշտոնական արձագանքը բանակցությունների նախնական արդյունքների հետ կապված։
Կարեն Վերանյան