Առաջին անգամ անծանոթ տեղում գիշերելիս մարդիկ շատ հաճախ վատ են քնում և առավոտյան հոգնածության զգացողություն են ունենում: Շատերը սա կապում են նրա հետ, որ պարզապես սովոր չեն այն անկողնուն, որտեղ որ գիշերել են, և դա է վատ քնելու պատճառը:

 


Ամերիկացի գիտնականները, սակայն, պարզել են, որ նոր միջավայրում ուղեղի մի կիսագունդը պահպանում է իր բարձր ակտիվությունը, որպեսզի վտանգի ժամանակ կարողանա արագ արձագանքնել:

 


Իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առաջին գիշերվա ժամանակ ուղեղի երկու կիսագնդերը տարբեր ակտիվություն են ունենում՝ ձախ կիսագունդը ավելի մակերեսորեն է քնում, քան աջը: Գիտնականները նշում են նաև, որ սա նկատվում է միայն առաջին գիշերը, իսկ երկրորդի ժամանակ մարդն ավելի հանգիստ է քնում: