Նախագահական իրավասությունների ավարտից մեկ օր առաջ ԱՄՆ-ի նախկին առաջնորդ Բարաք Օբաման ստորագրել է հրաման՝ 330 ամերիկացի կալանավորների պատժաչափը մեղմելու վերաբերյալ, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ-ի պատմության ողջ ընթացքում՝ 24-ժամյա ժամանակահատվածի կտրվածքով:
Առհասարակ ԱՄՆ-ի նախկին առաջնորդն իր նախագահության ամբողջ 8 տարիների ընթացքում մեղմել է, ընդհանուր առմամբ, 1715 մարդու դատավճիռ, այդ թվում՝ 560 ցմահ ազատազրկվածների: Այս ցուցանիշն, իր հերթին, ավելին է, քան ԱՄՆ-ի վերջին 13 նախագահների կողմից կայացրած համաներման որոշումները միասին վերցված:
Արմեն Պետրոսյան