Տղամարդկանց հագուստի կոճակները կամ ամրակալները տեղադրված են տրամաբանորեն ճիշտ՝ աջ կողմում: Չէ՞ որ մարդկանց մեծ մասը գերադասում է արձակել կոճակները աջ ձեռքով: Կանանց հագուստի վրա դա կատաված է հակառակ կերպ, ինչո՞ւ: Հին ժամանակներում կոճակները համարվում էին թանկարժեք զարդարանք:
Դրանք արտադրվում էին ազնիվ մետաղներից, զարդարված էին թանկարժեք քարերով: Եվ կոճակների ոչ սովորական տեղադրման գաղտնիքը կայանում է նրանում, որ մեծ մասամբ կոճակներով հագուստ կրել իրենց կարող էին թույլ տալ միայն ապահովված տիկնայք: Այս տիկնայք հիմնականում ունեին սպասուհիներ, որոնք օգնում էին իրենց տիրուհուն հագնվել:
Հենց այն պատճառով, որպեսզի սպասուհուն հարմար լինի արձակել կամ կոճկել տիրուհու հագուստի կոճակները՝ դրանք տեղադրվում էին ձախ կողմում: Հետագայում այս ավանդույթը պահպանվել է և այն հասել է մինչ մեր օրերը: