Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հունվարի 18-ին մասնակցել է հին հայկական տոմորով Քրիստոս Ծննդյան արարողությանը: Բեթղեհեմում տեղի ունեցող ծիսակարգի ժամանակ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինում բնակվող հայերը և քրիստոնյաները հանդիսանում են «այս երկրի աղը» և երբեք չեն լքի այն:


«Հայերը պետք է միշտ ապրեն և Երուսաղեմում, և Ռամալայում և Բեթղեհեմում: Նրանք ովքեր ցանկանում են, որ հայերը գնան այստեղից, թող հենց իրենք էլ լքեն Պաղեստինը»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդը: Աբբասը պաղեստինյան ազգի թշվառ վիճակը համեմատել է նույն այն վիճակի հետ, ինչպիսին Ցեղասպանությունից հետո հայերն էին:

 

Արմեն Հովասափյան