Նախօրեին ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանության փոխանցման գործընթացի շրջանակներում Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին է հանձնել նաև #@POTUS անվանումով Սպիտակ տան թվիթերյան հաշիվը: Մինչ այդ ԱՄՆ-ի նախկին նախագահը վերոնշյալ էջում կատարել է վերջին 4 թվիթները, որոնցից ամենաուշագրավը ԱՄՆ-ի ժողովրդին հղված հետևյալ ուղերձներն էին՝ «Ձեզ ծառայելն իմ ողջ կյանքի պատիվն էր: Դուք ինձ դարձրիք ավելի լավը և՛ որպես ղեկավար, և՛ որպես մարդ»:
Մյուս թվիթում Օբաման նշել է՝ «Ես կանգ չեմ առնի, ես կմնամ ձեզ հետ՝ որպես քաղաքացի, ոգեշնչված ճշմարտության ձեր խոսքերով, արդարությամբ, բարիացակամությամբ և սիրով»:
Իշխանափոխությունից հետո @POTUS հաշիվն արդեն իսկ օգտագործվում է Թրամփի կողմից: Օբամայի նախկին 352 թվիթներն արխիվացվել են:
Ուշագրավ է, որ իշխանափոխությունից հետո @POTUS հաշվի 13.7 մլն հետևորդներից մնացել է ընդամենը 3.95 մլն-ը:
Արմեն Պետրոսյան