Ես խոստացել էի ադրադառնալ այսպես կոչված «800» հեկտարին և դրա համար դիմել էի համապատասխան մասնագետների որոշ ճշգրիտ հաշվարկներ անել իմ համար: Ես ի սկզբանե այլ մոտեցում եմ ունեցել այս հարցին և որպեսզի տպավորություն չստեղծվի թե ես փոխել եմ իմ մոտեցումը կրկնեմ իմ անձնական տեսակետը: Ապրիլյան պատերազմի արդյունքում, մենք կորցրել ենք որոշ քանակի դիրքեր, բայց հակառակորդին չի հաջողվել ճեղքել և անցնել մեր պաշտպանական առաջին գիծը և տարածքների կորուստ ասելով ես հասկանում եմ անմիջապես դիրքերի տարածքը, կամ մեր և հակառակորդի միջև ընկած միջանկյալ չեզոք գոտու կեսը, որ թեորապես կարելի համարել որ մեր հսկողության զոնան էր: Որոշ «ֆեյսբուքյան ռազմագետներ» նույնիսկ կարծիք էին հայտնում, որ մեր տարածք է համարվում այնքանը որքանը որ մեզ տեսանելի է, կամ որքան որ մենք կարող ենք խոցել սովորական զինատեսակներով; Այս վերջին անգրագետ կարծիքին չեմ էլ անդրադառնա:


Որպես կանոն սահմանագիծը վերահսկվում է երկկողմանի և եթե չկա հակամարտություն ապա պետական սահմանի անմիջապես հարևանությամբ կարող են տեղակայվել երկու կողմերի սահմանապահ ուժերը, այս դեպքում չեզոք գոտի նույնիսկ գոյություն չունի, իսկ եթե կողմերը հակամարտում են ապա անվտանգության նկատառումներով գոյանում են նման գոտիներ և այն վերահսկվում է երկկողմանի: Ասել թե այդ չեզոք գոտին մերն է կամ նրանցը արդեն իսկ տեղով անգրագիտություն է քանզի այդ դեպքում այն չէր կոչվի չեզոք:


Այս ամենը մի կողմ դնելով ես այժմ կգրեմ ոչ թե իմ այլ իմ ասածների դեմ ընդդիմախոսների տեսանկյունից, ևս մեկ անգամ հիշեցնելով որ ես մնում եմ իմ կարծիքին որ մենք կորցել ենք ադրբեջանի կողմից գրաված դիրքերի տարածքները, և հակառակորդը տվյալ դիրքերում ստացել է դիրքային առավելություն անմիջապես դրանց հարող տարածքի վրա, բայց չնայած նրանց ահռելի կորուստներին հակառակորդի բրիգադներն ու բանակը չի կարողացել ներխուժել մեր տարածքը և կանգնեցվել է հենց սահմանագծին... Ինչպես արդեն ասացի եթե ընդունենք որ ողջ չեզոք գոտին որ գտնվում էր մեր և ադրբեջանի դիրքերի արանքում մեր տարածքն էր ապա նույնիսկ այս դեպքում 800 հեկտար տարածք գոյություն չունի:


Թալիշի սահմանում այն կազմում է 413 հեկտար, իսկ հարավում 230 հեկտար: Ընդհանուր չեզոք գոտին որ գոյություն ուներ մինչ ապրիլյան պատերազմը այդ տարածքում 643 հեկտար է որի կեսը ինչպես ես արդեն ասացի եթե տեորապես կարելի է համարել մեր հսակողության տակ գտնվող տարածք ապա այն կազմում է 322 հեկտար: Ներկայացված գուգլյան քարտեզի պատկերներում հստակ նշված է հակառակորդի նախկին վ այժմվա դիրքերը ինչն էլ հենց հանդիսանում է այսպս կոչված չեզոք գոտին ամբողջությամբ...Հաշվարկը արված է մասնագետների կողմից` բացարձակ ռազմական ճշտությամբ... Այսքանով ես վերջնականորեն փակում եմ այս թեման իմ համար, հավատացած եմ մենք նոր ազատագրված տարածքներից կխոսենկ հաջորդ անգամ ինչի հաշվարկ անելը ինձ համար արդեն ոչ թե տհաճ այլ հաճելի գործընթաց կլինի !!!


Фото Զաքարյան Արշակ.

Фото Զաքարյան Արշակ.


Արշակ Զաքարյան