Չինարի,Ներքին Կարմիր, Մովսես, Այգեպար, Պառավաքար... Տավուշի Այս գյուղերը սահմանագծին են, երկար վարելուց հետո հայտնվում ես կյանքի ու մահվան «գծին», Երևանից եկածին թվում է մեծ գործ է արել, բայց դրախտային Հայրենիքի սահմանի ԱՊՐՈՂՆ է մեծ գործ անում, ամեն օր մշակելով հողը, պահելով հին, ավանդական ճաշատեսակը, իրենց գեղեցիկ,ազգային նկարագիրը, «Գծի» վրա ապրողն է Հայրենիքը, ու պետք չի «դիրքեր» գնալ՝վտանգը տեսնելու կամ զգալու համար։ Չինարիում ընդամենը 400-600մ հեռավորության վրա տներ կան, թշնամու դիտակետից անզեն աչքով երևացող խաղահրապարակ, այգիներ, դպրոց, մանկապարտեզ։ Էկզոտիկա են ման գալիս շատերը, մի օր գնացեք Չինարի, ապրեք էդ հաճույքն էլ, վախն էլ, Հայրենիքի ցավն ու բերկրանքն իրականում զգացած մարդն է ՀԱՅՐԵՆԱՏԵՐԸ։ Թե չէ ռոմանտիկ «հայրենասիրությամբ» մենք առաջ չենք գնա, չենք զարգանա, ոչինչ չենք փոխի։


Հ.Գ. Հյուրընկալ ընտանիքներ, ոգով տոկուն ու, անգամ վախի գիտակցությամբ, բայց Սթափ, ամուր Մարդիկ են, որոնք ապրում են ամեն օրն, ինչպես իրենց վերջին օրը՝ բառիս բուն իմաստով։ Ապրում են՝ արարելով շատ իսկական կյանք.գեղեցիկ հայկական կենցաղով, իրար ժպտալով ու հումորներ անելով, ոչ թե՝ «թաղված» հեռախոսների մեջ, վիրտուալ ջղաձգումներով...


) ուզում էի ուղղակի կիսվել տեսածիս իսկականությամբ

 

Նազենի Հովհաննիսյան