Տարեց կանայք, որոնք նվազ շարժուն ապրելակերպ են վարում, կյանքի ութ տարի են կորցնում: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները: Աշխատանքի արդյունքների մասին հոդվածը հրապարկվել է American Journal of Epidemiology հանդեսում:

 

Դրա մասին համառոտ հաղորդում է EurekAlert-ը: Հետազոտությանը մասնակցել են 64-ից 95 տարեկան 1500 կանայք: Նրանց աջ ազդրին ամրացվել է աքսելերոմետր, որը յոթ օրվա ընթացքում հետևել է գիտափորձի մասնակիցների ֆիզիկական ակտիվությանն ինչպես արթուն, այնպես էլ օրվա գիշեր ժամանակ: Այնուհետև գիտնականները չափել են տելոմերների՝ քրոմոսոմների ծայրի հատվածների երկարությունը, որոնց կարճացումը կապված է ծերացման հետ: Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր ֆիզիկական վարժություններով են զբաղվում օրական թեկուզև 30 րոպե, տելոմերներն ավելի երկար են եղել, քան նրանց մոտ, ովքեր վարել են նստակյաց կյանք:

 

Դա վկայում է, որ վերջինների բջիջները ծերանում են ավելի արագ: Իր հերթին, դա մեծացնում է տարիքային այնպիսի լուրջ հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են քաղցկեղը և շաքարախտը: Տելոմերները բաղկացած են հաջորդականորեն կրկնվող ԴՆԹ-ների շարքից: Դրանք բազմացող քրոմսոմները պաշտպանում են վնասումից, սակայն բջիջի յուրաքանչյուր տրոհման ժամանակ կարճանում են: Համարվում է, որ այդ գործընթացը կապված է ծերացման հետ, չափազանց կարճ տելոմերներով բջիջները չեն կարողանում կատարել իրենց գործառույթը և մեռնում են: