
«Իսլամական պետության» զինյալների կողմից Սիրիայի Պալմիրա քաղաքի հինավուրց հուշարձանների քանդումն առաջին հերթին հարված է ՝
1. Ռուսաստանին, որովհետև ժամանակին «ԻՊ»-ից Պալմիրայի ազատագրումը ներկայացվեց որպես մեծ հաղթանակ: Նույնիսկ հռոմեական ամֆիթատրոնում Վալերի Գերգիևի մասնակցությամբ դասական երաժշտություն հնչեց: Իսկ հիմա իսլամականները քանդում են այդ ամֆիթատրոնը:
2. Սիրիական վարչակարգին՝ որովհետև չկարողացան պահել Պալմիրա քաղաքը և շատ հեշտությամբ զիջեցին այն «ԻՊ»-ին:
3. Միջազգային հանրությանը, որովհետև ամեն օր չեն քանդվում համաշխարհային մեծ արժեք ներկայացնող հինավուրց հուշարձաններ:
Սարգիս Գրիգորյան