Թուրքիայի հանրության շրջանում մեծացել է Հայաստանին որպես Թուրքիային սպառնալիք դիտարկողների թիվը: «Քադիր Հաս» համալսարանի 2016թ. հերթական զեկույցի համաձայն՝ Հայաստանը որպես սպառնալիք է դիտարկել հարցվածների 56.8 տոկոսը:
2014 և 2015 թթ. այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 35.7 և 33.8 տոկոս: 2011 թվականից իրականացված հետազոտությունների համաձայն՝ սա ամենաբարձր ցուցանիշն է:
Թուրքիայի համար «թիվ մեկ» սպառնալիք դիտարկվող երկիրը շարունակում է մնալ Իսրայելը, իսկ երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որը «բարելավել է» դիրքերը նախորդ տարիների համեմատ:
Հակաամերիկանիզմը Թուրքիայի արդի քաղաքական, փորձագիտական ու հանրային դիսկուրսի առանցքային գործոններից է, որը գնալով ավելի է խորանում:
Լևոն Հովսեփյան