Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամը (նախկին Ջաբհաթ ալ-Նուսրա) հայտարարություն է տարածել, որ Դամասկոսում ահաբեկչական հարձակում է իրականացրել:
Ահաբեկչական հարձակման թիրախում են եղել նաև 16 ռուս խորհրդականներ:

 


Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի, Իսլամական պետության և վերջիններին հարող որոշ այլ կառույցների դեմ շարունակվում է պայքարը Սիրիայում: Հակամարտության կարգավորմանն ուղղված քննարկումներում այդ կառույցները բացակայում են և հրադադարի ռեժիմը դրանց վրա չի տարածվում:

 


Հիշյալ ահաբեկչական հարձակումը կարելի է դիտարկել նաև որպես սիրիական հակամարտությունում ալ-Կաիդա-ն ներկայացնող Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի պատասխանը Աստանայի բանակցություններին:

 

Սարգիս Գրիգորյան