Սիրտն ամենակարևոր օրգաններից մեկն է, որին մենք, չգիտես ինչու, ամենից քիչն ենք խնայում՝ կազմակերպելով նրա համար ամենօրյա ծանրաբեռնվածություն՝ սթրեսների և ոչ ճիշտ սնվելու տեսքով: Եվ իզուր: Ճարպոտ սնունդ օգտագործելու պատճառով բարձրանում է խոլեստերինի մակարդակը, որը խանգարում է սրտի աշխատանքին: Ներկայացնում ենք 15 մթերքներ, որոնք կմաքրեն անոթները, կլավացնեն ինքնազգացողությունը և հետագայում կիջեցնեն ինֆարկտի ռիսկը: 15 մթերքներ, որոնք կկանխեն ինֆարկտը

 

1. Յուղոտ ձուկ Սաղմոնը, սկումբրիան, ծովատառեխը և այլ յուղոտ ձկներն իջեցնում են առիթմիայի և աթերոսկլերոզի առաջացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ:

 

2. Վարսակի շիլա Հարուստ է թաղանթանյութով, որն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:

 

3. Հատապտուղ Այնպիսի հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և ելակը, նպաստում են ճնշման իջեցմանը և արյունատար անոթների լայնացմանը:

 

4. Մուգ շոկոլադ (60-70 տոկոս կակաո) Օգնում է նորմալացնել արյան ճնշումը, պայքարում է բորբոքային գործընթացների և թրոմբների առաջացման դեմ:

 

5. Ընկույզ Օգտակար է սրտի համար: Նրանում պարունակվում է վիտամին E, որն օգնում է իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը:

 

6. Ձիթապտղի յուղ (extra virgin) Օրական ընդամենը մի քանի գդալ յուղն իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի և շաքարի մակարդակը:

 

7. Կարմիր գինի Օգնում է հեռացնել ճարպերն արյունատար անոթներից, ինչպես նաև նպաստում է քաշի իջեցմանը:

 

8. Կանաչ թեյ Օրական 1 բաժակն արգելակում է խոլեստերինի առաջացումը: Բացի այդ, կանաչ թեյի բարելավում է նյութափոխանակությունը և օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում:

 

9. Բրոկոլի և սպանախ Պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, ակտիվացնում են սրտի աշխատանքը, կարգավորում են ճնշումը: Հարուստ են թաղանթանյութով:

 

10. Ավոկադո Նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում է արտերիաների մաքրմանը: Հարուստ է օգտակար ճարպերով:

 

11. Նուռ Պարունակում է հակաօքսիդանտներ, իջեցնում է ճնշումը, ինչպես նաև նորմալացնում է արյան շրջանառությունը և բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ:

 

12. Դարչին Պայքարում է սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի դեմ:

 

13. Ձմերուկ Կարևոր դեր է խաղում արյունատար անոթների առողջացման գործում: Ստաբիլացնում է խոլեստերինի մակարդակը, պարունակում է հակաօքսիդանտներ:

 

14. Սխտոր Լայնացնում է անոթները, իջեցնում է ճնշումը: 15. Խնձոր և տանձ Հարուստ են սրտի համար օգտակար թաղանթանյութով: Դրանք նորմալացնում են արյան շրջանառությունը: