Ամերիկահայ հայտնի երաժիշտը Սերժ Թանկյանը մեջլիսում համարձակ հայտարարություններով հանդես եկող հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս: Այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

 

«Այս հատուկ օրը, երբ մենք հիշում ենք Մարտին Լյութեր Քինգին և այն ամենը, հանուն ինչի նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը Թուրքիայում հեռացնում է պատգամավորին ցեղասպանության մասին հիշատակելու համար: Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որտեղ չկան հետհարվածներ, մինչդեռ շատ վտանգավոր է այն հասարակությունում խոսելը, որտեղ գործում են հետհարվածները: Ես մեծ պատիվ եմ ունեցել նախորդ տարի հանդիպել նրան: Մենք քեզ հետ ենք, Գարո»,- նշել է Թանկյանը: