ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով հայաստանյան "Новое время" թերթի թղթակցի հարցին,որը վերաբերվում էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանը Բելառուսում և նրա հանձնմանը Ադրբեջանին,ասել է."Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածաշրջանն այցելելու քրեականացմանը...Մենք դեմ ենք,որ ՌԴ քաղաքցիները հանձնվեն այլ երկրների..." Լավրովը հայտարարել է,որ ՌԴ-ն և Իսրայելը համատեղ են աշխատում այս հարցի շուրջ և վստահեցրել է,որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն լուծել այս իրավիճակը...


Հիշեցնեմ,որ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մեր գործընկեր Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ցույց տալով իր անսահման սերը Ադրբեջանի նկատմամբ ցանկանում է Բաքվին հանձնել դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ա.Լապշինին,որի դեմ ադրբեջանցիները քրեական գործեր են հաուցել...
Հավելեմ,որ Լապշինի ազատ արձանկամ հարցով ակտիվ գործունեություն են ծավալում Իսրայելը և ՌԴ-ն...Պաշտոնական Երևանը լռում է...

 

Գագիկ Համբարյան