– Եթե գրասենյակը փակվի՝ դա ինչպե՞ս կազդի մեր երկրի անվտանգության միջավայրի վրա:
– Մեր երկրի անվտանգությունը ապահովում են մեր բանակը և զինվորները: Այդ իմաստով, ԵԱՀԿ գրասենյակը երբևէ չի նպաստել երկրի անվտանգությանը, բացի այն հանգամանքից, որ տալիս էր կրթական ծրագրեր կամ գիտելիքների փոխանակման հնարավորություն, որը կարող է ինչ-որ իմաստով նպաստել անվտանգության խնդիրներին: Բայց իսկապես բացասական է այն իմաստով, որ կային շատ ծրագրեր ինչպես բնապահպանության, այնպես էլ տարածքային զարգացման ոլորտներում: Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ ԵԱՀԿ-ն գրասենյակներ ունի նաև մարզերում, հատկապես Սյունիքի մարզում՝ տնտեսական զարգացման իմաստով: ԵԱՀԿ-ն կարևոր նշանակություն ունի նաև մարդու իրավունքների, ընտրությունների տեսակետից:
Գրասենյակի չլինելու պարագայում այսպես թե այնպես զարգանալու ենք այս ոլորտներում, բայց զարգանալու ենք ավելի դանդաղ, և այդ ծրագրերի դադարեցումը վնասելու է մեզ: Ադրբեջանը, լինելով դիկտատուրա, որոշել է, որ պիտի թույլ չտա, որ Հայաստանում էլ ժողովրդավարություն զարգանա: Հասկանում ենք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, բայց ամեն դեպքում սա գլխավոր բացասական կողմն է: Մեր թշնամին համարում է, որ պատերազմը ոչ միայն առաջնագծում է, այլև տեղեկատվական դաշտում, ինչես նաև միջազգային հարթակներում:
Պետք է հստակ գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, և եթե պատերազմի մեջ ես գտնվում, ուրեմն պատերազմ է բոլոր ուղղություններով, պիտի կարողանանք մեր շահերը առաջ տանել: Ոչ թե պիտի մտածենք՝ ԵԱՀԿ գրասենյակը փակվեց, ի՞նչ է լինելու, այլ մտածենք՝ ինչպե՞ս ներկայացնել բոլորին իրավիճակը և թե ով է իսկապես Ադրբեջանը, դրա հետ միասին կարողանանք նաև մեր շահերը առաջ տանել, գտնել այլ հնարավորություններ: Եթե ԵԱՀԿ-ի մեխանիզմները այլևս թույլ չտան՝ պետք է ձգտենք այնպես անել, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն այլ մեխանիզմներով:
Թևան Պողոսյան