Գոյություն ունեն սեփական ունեցվածքը պատշպանելու շատ մեթոդներ, սակայն հանցագործները մշտապես կարողանում են շրջանցել այդ պաշտպանությունը և գողանալ Ձեր՝ քրտինքով աշխատածը։ BlogNews-ը վստահ է, որ պաշտպանության լավագույն մեթոդը մշտապես զգոն և ուշադիր լինելն է։
Վերջերս մետաղադրամի գործածմամբ այս հնարքը մեծ տարածում է գտել մեքենաների թալանով զբաղվողների շրջանում։
Նրանք փոքրիկ մետաղադրամ են դնում մեքենայի դռան բռնակի արանքում, քանի որ այդ դեպքում մեքենայի դռները չեն փակվում։ Եթե մեքենայի դռները փակեք հեռակառավարման վահանակի օգնությամբ, ապա կլսեք դռներ փակվելը խորհրդանշող ձայնային ազդանշանը, սակայն իրականում դռները բաց կմնան։
Արդյունքում դուք հանգիստ կլքեք Ձեր մեքենան, իսկ գողը այդ ընթացքում կկարողանա անել իր սև գործը։ Մի շտապեք հանգստացնել ինքներդ Ձեզ և ասել, որ Ձերը նոր մեքենա է։ Այս հնարքը աշխատում է նաև նոր մեքենայի դեպքում։
Իսկ ի՞նչ է պետք անել
- Միակ և ամենաապահով մեթոդը ավելի ուշադիր լինելն է։ Ուշադրություն դարձրեք մեքենայի դռների բռնակներին և ապակիներին։ Փոքրիկ իրերը կամ դրանց թողած հետքերը ակնհայտ կերևան։
- Եթե մեքենայի դռները փակում եք հեռակառավարման օգնությամբ, ապա մի ալարեք և ստուգեք դռները։ Կարող եք ստուգել նաև հակաառևանգման համակարգը։
- Սակայն կա մեկ, առավել արդյունավետ մեթոդ, որից մարդիկ շատ տարիներ օգտվել են։ Մեքենան փակեք բանալու օգնությամբ։ Այդ դեպքում դուք կկարողանաք ստուգել բռնակը և անմիջապես հասկանալ, որ դռները չեն փակվում, քանի որ կտեսնեք, որ փակաները չգործեցին։