Կենդանակերպի նշանը էականորեն ազդում է մարդու հաջողության վրա կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում նաև նյութական բարօրության վրա: Կենդանակերպի նշանի համապատասխան ընտրված փողի թալիսմանը դեպի իր տերը կգրավի ֆինանսական հաջողությունը, կապահովի աճը կարիերայում և դրամապանակի ստաբիլ պարունակությունը:

 

Կրակի տարերքի ներկայացուցիչներին (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր) ֆինանսական բարօրություն կապահովի մետաղից պատրաստված թալիսմանը: Մետաղը կոփվում է կրակի մեջ, կատարելագործվում է բարձ ջերմաստիճանի ազդեցության տակ, դրա համար էլ Կենդանակերպի Հրե նշաններին նվիրում է պատասխան բաերերար ազդեցություն: Որպես թալիսման կարող է հանդես գալ հին մետաղադրամը, մատանին, կուլոնը կամ մետաղական կոճակը: Էներգիայի առավելագույն հոսք կապահովեն թանկարժեք մետաղները' ոսկին, պլատինը, արածթը:

 

Մեծ ֆինանսական հաջողություն կապահովի Կենդանակերպի Ձեր նշանի պատկերով թալիսմանը: Մետաղադրամն անհրաժեշտ է դնել դրամապանակի մեջ, բայց ոչ թե փողի հետ, այլ դատարկ մասում: Ֆինանսական հաջողությունը գրավելու համար մատանին անհրաժեշտ է կրել ձախ ձեռքի միջնամատին: Կենդանակերպի Հողի տարերքի նշաններին (Այծեղջյուր, Ցուլ, Կույս)դրամական հոսք կապահովեն կիսաթանկարժեք քարերը' սերդոլիկը և ռոդոնիտը: Դրանք կարելի է դրվագազարդել շրջանակի մեջ և կրել որպես զարդ, բայց անպայման պարանոցին: Կախված կարմիր թելով այդ թալիսմանը նույնպես շատ կօգնի դրամական հարցերում, բայց թելն անպայման պետք է բրդյա լինի: Ամբողջական քարը, որը զարդի դետալ չի հանդիսանում, պետք չէ միշտ կրել:

 

Եկամուտի ստաբիլ աճի համար անհրաժեշտ է քարը դնել այնտեղ, որտեղ հիմնականում պահվում են ընտանեկան խնայողությունները: Այ իսկ պատասխանատու պահերին, օրինակ' գործարք կնքելիս կամ վարկ ստանալիս, անհրաժեշտ է, որպեսզի թալիսմանը լինի Ձեզ հետ: Դրեք քարը Ձեր գրպանում և դիպչեք նրան, երբ օգնություն է անհրաժեշտ և ֆինանսական հաջողությունը չի թողնի Ձեզ: Կենդանակերպի Օդային նշաններին (Կշեռք, Ջրհոս, Երկվորյակներ) հարմար կլինի թալիսմանը' պատրաստված բյուրեղապակուց և ապակուց: Թալիսմանի Ձևը, որը լավագույնս կաջակցի ֆինանսական հաջողության գրավմանը, դա բրգաձևն է կամ կոնաձևը:

 

Փոքրիկ ապակե բուրգը' դրված սենյակի կենտրոնում, դեպի տուն կգրավի դրական էներգիան և Ձեր բյուջեն կաճի: Կանանց համար որպես թալիսման կարող են հանդես գալ բրգաձև կամ կոնաձև զարդերը,բայց դրանք անհրաժեշտ է կրել ինչքան հնարավոր է հողից բարձր, օրինակ' պարանոցին կամ ականջներին: Ջրի տարերքի ներկայացուցիչներին (Խեցգետին, Կարիճ, Ձուկ) դրամական հաջողության կբերեն արծաթից պատրաստավծ իրերը, որոնք թեմատիկ կապ ունեն ջրի հետ: Կանանց եկամուտի հոսք կնվիրի շղթան կամ թևնոցը, որոնցից կախված կլինի ձկան կամ ջրահարսի տեսքով կուլոն:

 

Տղամարդկանց' ծովային զարդերով արծաթապատ գլանատուփը կամ արծաթյա խարիսխով կախազարդը: Այսպիսի թալիսմանները պարտադիր չէ միշտ Ձեզ մոտ պահելը. դրանցից օգնություն խնդրեք անբարենպաստ օրերին, կամ այն ժամանակ, երբ կարևոր պայմանագիր եք կնքում: Դրամական թալիսմանը կօգնի Ձեզ հաղթահարել դժվարությունները և հանսել հաջողության: