6 բնական միջոց, որոնք կօգնեն ձեզ նիհարել ու ազատվել ավելորդ կիլոգրամներից: 1. Նիհարելու լավագույն միջոցներից մեկը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է:

 

Դրանք կարող են տարբեր ձևերով լինել՝ քայլել, վազել, պարել, զբաղվել որևէ սպորտաձևով: 2. Ջուրը հիանալի միջոց է նիհարելու համար: Մասնագետները հորդորում են ավելի շատ ջուր խմել, որպեսզի ավելի առողջ լինեք, և օրգանիզմը ճիշտ աշխատի: Ջրի միջոցով կարելի է նիհարել, քանի որ այն օգնում է ճարպերի այրմանը: 3. Կիտրոնի օգտագործումը ևս կարող է օգնել նիհարել: Ըստ հետազոտությունների՝ կիտրոնն արագացնում է նյութափոխանակությունը, ինչն օգնում է նիհարել: 4. Սխտորը կարող է արագացնել նյութափոխանակությունը: Այն նախընտրելի է օգտագործել առավոտյան՝ նախաճաշի ընթացքում:

 

Այն օգնում է նաև ավելի առողջ լինել: 5. Քչերը գիտեն, որ երիցուկի թեյը ևս կարող է օգնել նիհարել: Այն ևս նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության կատարմանը: 6. Նիհարել օգնում է նաև գազարի հյութը: Այն առավոտյան խմելու դեպքում դուք կզգաք, որ ձեզ առավել հագեցած եք զգում, ինչն էլ հնարավորություն կտա ավելի քիչ ուտել օրվա ընթացքում: