Հարգելի հայրենակիցներ, ադրբեջանական հաքերները արդեն մի քանի օր հարձակվում են հայկական ֆեյսբուքյան հաշիվների վրա, կոտրում դրանք եւ տեղադրում իրանց մեռելի նկարը։
Այս կապակցությամբ մի քանի բան եմ ուզում ասել․
ա․ եթե ձեզ կոտրել են, դա ձեր մեղքն է։ Քանի որ ադրբեջանական հաքերները եսիմ ինչ բաներ չեն անում, ֆեյսբոքը չեն կոտրում։ Կոտրում են մարդկանց։
բ․ Հիմնականում հաշիվները կոտրում են մի քանի ձեւով։ Կամ դուք նույն գաղտնաբառը օգտգործում եք մի քանի տեղ, եւ դա արդեն խնդիր է։ Այն միշտ պետք է տարբերվի։ Կամ կեղծ հղում են ուղարկում, որը տեսքով նման է ՖԲ֊ին կամ ձեր մեյլին։ Երբեք մի կտացրեք հղումներին․ ձեռքով հավաքեք։ Նույնիսկ եթե հղումը ընկեր է ուղարկել։ Իրան էլ կարող ա կոտրած լինեն։
գ․ ՖԲ հաշիվը պաշտպանելու համար կիրառեք քայլերը, որ տրված են այստեղ՝ http://www.banman.am/2014/01/facebook.html
դ․ Հարեւանները հարձակումները շարունակելու են
Սամվել Մարտիրոսյան