ԼՂՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին քվեարկության կդնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Այս մասին ասել է ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ ՀՅԴ ներկայացուցիչ Վահրամ Բալայանը:
Նրա խոսքով՝ հավանություն ստանալու դեպքում ԼՂՀ նախագահն արդեն կհայտնի հանրաքվեի օրը: «Ամենայն հավանականությամբ հանրաքվեն կկայանա փետրվարին»,- նշեց Բալայանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն առաջարկել է Սահմանադրությամբ ամրագրել, որ նույն մարդը չի կարող գլխավոր դատախազ եւ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվել ավելի քան 2 անգամ: «Նախագծի նախնական տարբերակում կար դրույթ այն մասին, որ ԼՂՀ ԱԺ խոսնակն ու փոխխոսնակը ընտրվելուց հետո չեն կարող փոխվել: Բայց մենք ասացինք, որ այդպես չի կարող լինել, եւ ԱԺ-ն ցանկության դեպքում կարող է փոխել խոսնակին եւ փոխխոսնակին»,- հավելեց Վահրամ Բալայանը:
Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է կիսանախագահական կառավարման ձեւից անցում կատարել նախագահականի:
Վրեժ Հովսեփյան