Ներկայացնում ենք մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ այս հարցում Այս բաղադրատոմսը փորձած մարդիկ նշում են, որ այն օգնել է իրենց՝ ազատվել ծխելու վատ սովորությունից։
Անհրաժեշտ բաղադրիչները՝ • Կես թուրինջ • Կես նարինջ • 30 մլ կոկոսի յուղ • 5 գրամ վայրի սուսամբար • 20 մլ երիցուկի թեյ • 30 մլ ժոժոբայի յուղ • 30 մլ ձիթապտղի յուղ։ Պատրաստման եղանակը Նարնջի և թուրինջի հյութերը քամել։ Բոլոր բաղադրիչները լցնել մեծ տարայի մեջ և լավ խառնել՝ մինչև կստացի համասեռ խառնուրդ։ Ապա վերցնել փոքր տարաներ, որը հնարավոր կլինի միշտ ունենալ Ձեզ հետ, և արդեն պատրաստի խառնուրդը լցնել նրանց մեջ։
Ամեն անգամ, երբ կառաջանա ծխելու ցանկություն, այս խառնուրդից քսել քթի տակ կամ այն լցնել բամբակե կտորի վրա և խորը շնչել։