Թուրքիան շարունակում է իր երկակի խաղը Սիրիայում: Չնայած Մոսկվայի և Թեհրանի հետ համագործակցությամբ անցյալ տարեվերջին հայտարարված պայմանական հրադադրի ռեժիմին՝ թուրքական հատուկ ծառայությունները շարունակում են տարաբնույթ սպառազինության պատկառելի խմբաքանակների առաքումը Սիրիայի տարածքում գործող մի շարք իսլամական ծայրահեղական կառույցներին:


Մասնավորապես, օրերս պաշտոնական Դամասկոսը տեսանյութով փաստարկված տեղեկատվություն է տարածել առ այն, որ, սիրիական բանակային ստորաբաժանումները երկրի կենտրոնական Համա նահանգի հյուսիսում՝ ալ-Սալամիա քաղաքի մերձակայքում, մի քանի բեռնատարում բեռնված թուքական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ են առգրավել՝ մեծ հավանականությամբ այդ երկրի իշխանությունների ցուցումով ուղղված Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը համարվող «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» խմբավորմանը:
Հատուկ գործողության ընացքում գրանցվել են թեժ մարտեր սիրիացի զինծառայողների և իսլամականների միջև:


Առգրավված զինտեխնիկայի վերաբերյալ տեսանյութը ստորև՝

Արմեն Պետրոսյան