Հազարավոր մարդիկ սիրահարվում ու հիասթափվում են։ Նրանք բոլորը պատրաստ են նոր հարաբերությունների, նոր զգացողությունների ու նոր հանդիպումների։ Արդեն ստացված զույգերը կարող են ցանկացած պահի բաժանվել ու սիրահարվել մեկ այլ մարդու։

creu.ru-ն գրում է, որ գիտնականները պարզել են, թե ինչի հետևանքով են մարդիկ սիրահարվում։ Նրանք մի քանի միջոցներ են մշակել, որոնց շնորհիվ ցանկացած մարդ կարող է մեկ ուրիշին ստիպել սիրահարվել իրեն։

1. Անհասանելի մի եղեք։
Առաջին տպավորությունը շատ կարևոր է։ Եթե առաջին հայացքից անհասանելի տպավորություն թողնեք, ապա ձեր հանդեպ հետաքրքրությունը միանգամից կկորի։

2. Մի փոքր ծանոթանալուց հետո անհասանելի դարձեք։
Երբ արդեն ծանոթ եք ու որոշ ժամանակ շփվել եք՝ անհասանելի դարձեք։ Ցույց տվեք, որ ձեզ հետ այդքան էլ հեշտ չէ որևէ հարաբերություն սկսել։

3. Նրա համար հաճելի անակնկալներ մի արեք, թույլ տվեք, որ նա անի։
Նրան միանգամից նվերներ մի մատուցեք։ Թույլ տվեք, որ նա ինքը ձեզ նվերներ մատուցի։

4. Խոսելուց մշտապես նրա աչքերին նայեք ու պահպանեք ձեր կապը։ Նա պետք է հասկանա, որ դուք չեք վախենում նրա հետ շփումից։ Նա պետք է զգա, որ դուք ավելի ուժեղ եք։