Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում իրականացվող օդային գործողությունների համակարգման մասին այսօր հուշագիր են ստորագրել: Մոսկվայում երկու երկրների գլխավոր շտաբերի պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչը նախատեսում է Սիրիայում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների անվտանգության ապահովման և համակրգման ոլորտում համագործակցություն:

 


Չնայած նման հուշագիր ստորագրված չէր, վերջին շրջանում՝ հատկապես անցած տարվա հոկտեմբերից, կողմերը համագործակցում և համակարգում էին գործողությունները օդուժի մասով:

 

Լևոն Հովսեփյան