24 ժամ շարունակ անթերի տեսք ունենալը ջանքեր է պահանջում: Հատկապես տխրում եք, երբ բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում փոքրիկ թերությունների պատճառով:  Adme.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է պետք վարվել, որպեսզի մշտապես որսաս հիացական հայացքներ:

Պատրաստվել վերջին րոպեներին

Գլխում հարց է` ինչ հագնել, մեկ ձեռքում սուրճ է, մյուսում դիմահարդարման միջոց և աշխատանքից ուշանալուց չեք խուսափի: Շատերին ծանոթ երևույթ է: Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե անհրաժեշտ իրերը ընտրված և դրված լինեին նախորդ օրը:

Եղանակին ոչ համահունչ հագուստ

 

Ոչ միայն  ոչ ըստ սեզոնի, այլ նաև եղանակի: Եթե անձրև է գալիս, շատ հաճախ ամենատաք թվացող հագուստն էլ չի օգնի: Պետք է սովորել հագնվել ոչ միայն նորաձև, այլև տաք:

Վայրին ոչ համապատասխան հագուստ

Կրունկով կոշիկներ էքսկուրսիայի ժամանակ, կամ երեկոյան զգեստ աշխատանքի գնալիս: Արժեքը և բրենդը կարևոր չեն, եթե դրանք ճիշտ վայրի համար չեն :

Կազմվածքին և չափսին ոչ համապատասխան հագուստ

Երևի թե բոլորիս զգեստապահարանում առկա են ջինսեր, որոնք երազում ենք երբևէ հագնել: Պետք է դեռևս չշտապել այդ փոքր հագուստը կրելու հարցում: Եվ պետք չէ վազել նորաձևության հետևից, քանի որ այդ դեպքում զգեստապահարանում կարող են հայտնվել իրեր, որոնք կամ փոքր են, կամ էլ մեծ:

Փոքր թերություններ

Փոքր հետքեր, ճմրթվախ հագուստ, մազեր հագուստի վրա… իհարկե այս ամենի վրա կարելի է ուշադրություն չդարձնել և մտածել, թե մարդ չի տեսնում: Սակայն  իդեալական կլինի, որպեսզի դրանք չլինեն:

Աքսեսուարների բացակայություն

Նույնիսկ հասարակ ջինսերով կարելի է հրաշալի տեսք ունենալ: Սակայն ամեն ինչ աքսեսուարների մեջ է: Պետք է նաև կարողանալ դրանք ճիշտ ընտրել: Դա կարող է լինել ընդամենը մեկ դետալ` գոտի, շարֆ: Ամենակարևորը, որպեսզի դրանք շատ չլինեն:

 

Անորակ կտորներ

Մատչելի կտորից կարված հագուստը ձեզ էժանագին տեսք է հաղորդում: Պետք է ընտրել թանկարժեք կտորներ, որով հագուստն ավելի լավ տեսք կունենա, իսկ դուք էլ այդ հագուստով ձեզ հարմար կզգաք:

Գունային համադրություններ

Ճիշտ գունային համադրություն ընտրելը խորամանկություն է պահանջում: Դրանք պետք է համահունչ լինեն և համապատասխանեն նաև մաշկի գույնին: Չպետք է մոռանալ դասական սևի, սպիտակի, ինչպես նաև վառ գույների մասին:

Սխալ ընտրված ներքնաշոր

Շատերն ասում են`  ինչ տարբերություն, միևնույն է , այն ոչ ոք չի տեսնում: Բայց չէ որ մենք ինքներս ենք այն տեսնում և զգում: Բայց չէ որ ներքին անհանգստությունները կարող են արտացոլվել նաև արտաքինում: