Երեկ Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամը 2016-ի ապրիլյան պատերազմում սահմանային հողակտոր ձեռքբերելն անվանել է պատմական հաղթանակ՝ հողակտորի չափը ներկայացնելով իրականից շատ ավելի մեծ, ինչը նշանակում է նոր հաղթական (Իլհամի տեսակետից) պատերազմի շատ լուրջ հավանականություն:
Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդ «հաղթական պատերազմը» Իլհամը չի զիջելու իր որդուն, ինչն իր հերթին, կրկին նշանակում է, որ վաղը (Սարգսյանի ասած 800 հա հողակտորի համար) կկորցնենք ոչ թե մի քանի տասնյակ, այլ շատ ավելի շատ մարդկային կյանք, և այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՊՆ չինովնիկների և անձամբ Սերժի վրա:
Դա հասկանում է նաև Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է, որ նա ամեն ինչ անելու է, որպեսզի Իլհամին չթույլատրվի նոր պատերազմի նախաձեռնումը, իսկ «ամեն ինչ»-ի խիստ առաձգական են՝ անսահման բացասականից անսահման դրական մեր երկրի համար:
Վախթանգ Սիրադեղյան