Պարզ օրինակ, թե ինչպես է տաքարյունությունը միանգամից մի քանի երիտասարդի կյանք «խորտակում»:
Կարդում եմ Վարդանանց փողոցում վիճաբանության դեպքի մասին, որի արդյունքում մի երիտասարդ մահացելա, մեկը հիվանդանոցումա, մեկը ձերբակալվել է, մի քանիսն էլ ռոզըսկի մեջ են:

 


Ախր զարմանալիա, ոնց կարա 20-25 տարեկան տղան դանակով աչքերը բաց երկու հոգու խփի, բայց դե դրա մասին չեմ ուզում խոսել:
Սա պարզ օրինակ է, թե ինչպես կարա 5 րոպեի ընթացքում հողին հավասարվի մի քանի երիտասարդի ապագա, վերանա մի քանի երիտասարդի երազանքների իրականացման շանսեր:
Ստե հաստատ պետությունը մեղավոր չի, ստե հաստատ ոչ մի քաղաքական գործիչ մեղավոր չի, ստե ամենամեծ մեղավորը փողոցն է ու ընտանիք:

 


Հարգելի երիտասարդներ, վստահեցնում եմ, որ կարաք ապրեք ճիշտ կյանքով ու հասուն ու դրա համար պետք է ոչ մարդ սպանել, ոչ դատվել:
ԻՆչ արած, ցավոք, բայց էսօր նման դեպքերը շատ են ու ամենաառաջինը պետք է ծնողները մտածեն դրա մասին:

 

Անկախ Հայաստան