Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝"ուրախահնարամիտյան"...Մեր արևելյան հարևաններին դուր չի եկել,որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած "Ուրախների և հնարամիտների" 28-րդ միջազգային "КиВиН – 2017" փառատոնին մասնակցելու է նաև Արցախը ներկայացնող "Աղով-հացով" թիմը...Ի դեպ,այդ փառատոնին ելույթ է ունենալու նաև ադրբեջանական "Բաքվի հավաքականը" թիմը...
Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար...Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ "АМиК" կազմակերպությանը,որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են,որ արցախյան թիմը եթե հայտարարագրված է,ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է...Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների և "Բաքվի հավաքականը" թիմի անդամներին,որոնք հրաժարվել են մեկնաբանել այն...Միակ համաձրակը Թահիր Իմանովն էր,ով ժամանակին եղել է "Բաքվեցի տղաները" թիմի մասնակից..."Ինչպես եք մտածում,ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը,ով ծնվել է Ղարաբաղում...Իհարկե,ես կտրականապես դեմ եմ,որ նրանք ելույթ ունենան փառատոնին...Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ",-հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը...Դերասանը նաև համարում է,որ "Բաքվի հավաքականը" պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին,և շատ է ափսոսացել,որ չկա Անար Մամեդխանովը,ով այս հարցը կլուծեր...
Ճիշտ են ասում,որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի...Հետաքրքիր է,եթե Թահիրը ծնված լիներ Մասիսում,նույնպես դեմ էր արտահատվելու,որ այդ քաղաքից թիմ մասնակցի այդ փառատոնին...Դերասան Թահիրը պետք է հասկանա,որ Արցախն Ադրբեջանինը երբեք չի եղել,իսկ իր համերկրացիները Արցախում ՄԻՇՏ փոքրամասնություն են կազմել, և հայկական բնակչության մեծամասնության համար եկվոր թուրքի կարծիքը բացարձակ հետաքրքիր չէ...Խեղճ ազերիներ,որոնց համար հեղինակություն էր "ռաբիս" Անարը...Մերոնք շատ բարձր են,որ համեմատենք ազերիների հետ...Թահիրի մոտ,ինչպես գրեթե բոլոր թուրքերի մոտ շատ լավ է ստացվում քծնանքը...Այդ հարցում նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել...Հատկապես,եթե թուրքը քծնում է քուրդ Ալիևներին...
Հ.Գ.Արցախը ներկայացնող "Աղով-հացով" թիմին ցանկանում եմ հաջողություն...Այսինքն,նրանց մասնակցությունն այդ փառատոնին և ազերիների հիստերիկ արձագանքն արդեն կարելի է մեծ հաջողություն համարել...
Գագիկ Համբարյան