Թուրքական Anadolu գործակալության տվյալներով՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորությունից հետո մի խումբ ցուցարարներ «Կորչի Ռուսաստանը» և «Ռուսաստանի դեսպանատունը լրտեսների բուն է» կարգախոսներով հակառուսական հանրահավաք են անցկացրել Թեհրանում ՌԴ դեսպանատան առջև։ Ցուցարաների բողոքն ուղղված է եղել Մերձավոր Ալևելքում ՌԴ-ի քաղաքականության դեմ։ Twitter սոցիալական ցանցում թեհրանցի լրագրող Ահմադ Փարվիզին տեղադրել է 17 վայրկյանանոց տեսանյութ այդ հանրահավաքից (https://twitter.com/APARHIZI)
Բացարձակ չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդ հանրահավաքի կազմակերպիչները իրանցի թուրքերն են, որոնք մինչև վերջերս գերադասում էին ակտիվություն չդրսևորել իրենց սիրիացի, իրաքցի, բուլղարացի, վրացի «եղբայրների» նման։ Իրանում այս «հինգերրորդ շարասյան» ակտիվացման թիկունքում հավանական է, որ կանգնած լինի Թուրքիան, որի նախագահ Ռ.Էրդողանի ակտիվ նեոօսմանական քաղաքականությունը և բոլոր թուրքերի օմբուդսմեմ խաղալը համապատասխան ազդակ էր Իրանում բնակվող թուրքերին։
Անկարան վտանգավոր խաղ է սկսել՝ փորձելով ապակայունացնել Իրանի ներքին իրավիճակը և դուրս մղել Թեհրանին ներսիրիական հակամարտությանն ակտիվ մասկակցությունից։ Էրդողանը հույս ունի, որ Իրանի ղեկավարությունը կնախընտրի ներքին կայունությունը ակտիվ արտաքին քաղաքականությունից և «կլքի» Սիրիայի օրինական նախագահ Բ.Ասադին և Մոսկվային։
Համոզված եմ, որ Անկարային այս ամենում օգնում են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, ՄԱԷ-ն, Քաթարը և Արևմուտքը։

 

Գագիկ Համբարյան